Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

  >  Նորություններ

  Նորություններ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՊԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
17-03-2025
Մարտի 14-15-ին տեղի ունեցած  «Հանրային կառավարման բարեփոխումների և ներառական գործելակեպի համատեքստում հանրային ծառայության արդի հիմնախնդիրների քննարկում» խորագրով գլխավոր քարտուղարների համաժողովը արդյունավետ էր: Համաժողովի  ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում հանրային ծառայության հիմնախնդիրների վերաբերյալ: Գլխավոր քատուղարների ակտիվ մասնակցությամբ քննարկվեցին կատարողականի կառավարման նոր համակարգի հայեցակարգային լուծումները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համալրման և վերապատրաստման գործընթացների բարելավման խնդիրները։ Միջոցառման ընթացքում ընդգծվեց հանրային ծառայության գրավչության կարևորության հարցը՝ շեշտադրելով նաև գենդերային համընդգրկման մոտեցումները։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին հանրային կառավարման ոլորտի հիմնախնդիրները և ապագայի զարգացման հեռանկաները՝ կարևորելով նաև գենդերային հավասարության սկզբունքները։
«ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՊԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԵԿՆԱՐԿ
14-03-2025
Մարտի 14-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Հանրային կառավարման բարեփոխումների և ներառական գործելակեպի համատեքստում հանրային ծառայության արդի հիմնախնդիրների քննարկում» խորագրով գլխավոր քարտուղարների համաժողովը, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների և մարզպետների աշխատակազմերի  գլխավոր քարտուղարների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և Հայաստանում ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը։Համաժողովի ընթացքում ներկայացվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում առկա  հիմնախնդիրները, ինչպես նաև պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկման հնարավորությունները, համալրման և վերապատրաստման գործընթացների բարեփոխումները։ Մասնակիցների կողմից ակտիվ քննարկումների արդյունքում վեր են հանվել ներկայիս խոչընդոտները և ներկայացվել են դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ։
Աշխատանքային հանդիպում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ
27-02-2025
Փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Արևելյան գործընկերությունում հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագրի» ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կարատավել Գրասենյակի հետ նախորդող տարիներին կատարված աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև համագործակցության հեռանկներին: Քննարկման ընթացքում GIZ-ի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին համագործակցության երրորդ փուլի հնարավորությունները, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել քաղաքացիական ծառայության ոլորտում կարողությունների զարգացում, ինչպես նաև հանրային  կառավարման բարեփոխումների շրջանակում քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման գործընթացներին աջակցություն: Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն մեկնարկելու արդյունավետ համագործակցության երրորդ փուլը:  
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
18-02-2025
Փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:Հանդիպման նպատակը պետական ծառայության մրցունակության բարձրացմանն ուղղված պետական ծառայողների վարձատրության համակարգի և ՄՌ կառավարման բարեփոխումների շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկումն էր: Հանդիպման ընթացքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացրեցին համապատասխան վերլուծական աշխատանքների իրականացման համար Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը:  Գրասենյակի ղեկավարն էլ ներկայացրեց վարձատրության քաղաքականության տեսանկունից Գրասենյակին վերապահված իրավասությունները, վարձատրության գործող համակարգի առավելություններն ու խնդիրները: Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ մեկնարկելու բարեփոխումներին ուղղված աշխատանքները կողմերի արդյունավետ համագործակցությամբ: 
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-21-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ «ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԳԵՆԴԵՐԱԶԳԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
21-12-2024
Դեկտեմբերի 20-21-ին ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության,  հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում «Կոմպետենցիաների լրամշակումը գենդերազգայունության և ներառականության համատեքստում» խորագրով տեղի ունեցած աշխատաժողովը բավականին հագեցած և բովանդակալից էր։ Միջոցառման ընթացքում քննարկվել են կոմպետենցիաների գենդերային և սոցիալական այլ հատկանիշների համընդգրկման, ինչպես նաև վարքաբանական ստուգման  կառուցակարգի առանձնահատկությունների վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց լրամշակումն ուղղված է ավելի արդարացի, հավասար և արդյունավետ կառավարման, ինչպես նաև համալրման մեխանիզմների կայացմանը՝ հատկապես քաղաքացիական ծառայության մրցութային ընթացակարգերի փոփոխությունների համատեքստում: