Նորություններ
05-12-2024
Դեկտեմբերի 5-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրություններին և քաղաքական գործընթացներին ուղղված գործունեություն» ծրագրի հատվածը համակարգող Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ-IRI) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ձևակերպվել են համագործակցության հիմնական ուղղությունները, Քաղաքացիական ծառայության գրասենյակի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն խթանելու ֆունկցիոնալ և համապարփակ համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև տվյալահենք քաղաքականությունների զարգացման համար համատեղ դասընթացների կազմակերպման ինստիտուցիոնալացմանը։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով