Նորություններ
14-03-2025
Մարտի 14-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Հանրային կառավարման բարեփոխումների և ներառական գործելակեպի համատեքստում հանրային ծառայության արդի հիմնախնդիրների քննարկում» խորագրով գլխավոր քարտուղարների համաժողովը, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների և մարզպետների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների մասնակցությամբ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և Հայաստանում ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը։Համաժողովի ընթացքում ներկայացվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկման հնարավորությունները, համալրման և վերապատրաստման գործընթացների բարեփոխումները։ Մասնակիցների կողմից ակտիվ քննարկումների արդյունքում վեր են հանվել ներկայիս խոչընդոտները և ներկայացվել են դրանց բարելավմանն ուղղված առաջարկություններ։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով