Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

  >  Նորություններ

  Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
06-12-2018
Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պատվիրակությունը՝ ի դեմս Աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ՝ Արմինե Մաթոսյանի և Կազմակերպաիրավական վարչության պետ՝ Գարիկ Սարոյանի, մասնակցել են սույն թվականի դեկտեմբերի 6-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած «Ծախսային ռազմավարությունը՝ որպես ռազմավարական պլանավորման գործընթացի բաղկացուցիչ մաս» թեմայով սեմինարին: Սեմինարի ընթացքում ներկայացվել է «Պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույց, որին հաջորդել է թեմայի առնչությամբ հարց ու պատասխան: Սեմինարին մասնակցել են ծախսերի ռազմավարությունների մշակման, սահմանման և իրականացման համար պատասխանատու Արեւելյան գործընկերության անդամ վեց երկրների, ինչպես նաև՝ Թուրքիայի և Մոնտենեգրոյի Հանրապետության գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, Ուկրաինայի Վերին Ռադայի, ԵՄ անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
04-12-2018
2018թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից, համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատակիցների համար, կազմակերպվել են «Քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, ինչպես նաև՝ տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը» թեմայով վերապատրաստման դասընթացներ։ Անմիջական քննարկումների և գործնական աշխատանքների միջոցով ապահովվել է նյութի ներկայացումը, սպառիչ պատասխաններ են տրվել մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ աշխատանքների և հետադարձ կապի ապահովման ուղղությամբ: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են քաղաքացիական ծառայության ընդլայնված համակարգի 72 համապատասխան մարմիններից անձնակազմի կառավարման ստորաբաժանման թվով 113 աշխատակիցներ։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
22-11-2018
2018 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը և գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանը, Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության հրավերով, մասնակցել են Կիևում անցկացված «Գենդերային հավասարության ապահովումը հանրային ծառայության ոլորտում» թեմայով համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են գործընկեր երկրների հանրային ծառայության ոլորտում գենդերային հավասարությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ լավագույն փորձի վերհանմանն ու տեղայնացմանն առնչվող հարցեր: Գարուշ Դավթյանն իր խոսքում կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրությանն ուղղված նման միջոցառումների անցկացումը: Համաժողովի ընթացքում ներկայացվել է «Գենդերային հավասարության ապահովումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ոլորտում» թեմայով զեկույց:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
05-10-2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակիցները 2018 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել են Լեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոցի կողմից անցկացվող «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական ծառայության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման հզորացման ուղիները» թեմայով վերապատրաստմանը: Վերապատրաստմանը մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական ծառայության համակարգը ներկայացնող մարմինների 18 մասնակիցներ: Վերապատրաստման ընթացքում պատվիրակներն ուսումնասիրել են Լեհաստանի մարդկային ռեսուրսների կառավարման սկզբունքները քաղաքացիական ծառայության համակարգում, մասնավորապես՝ աշխատակազմի համալրման գործընթացը, ինչպես նաև՝ վարձատրության և վերապատրաստման կարգերը: Գրասենյակի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում տեղի ունեցած վերջին փոփոխությունները: