Նորություններ
07-10-2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Գայանե Բունիաթյանը 2018 թ. հոկտեմբերի 4-7-ը Ղազախստանում մասնակցել է Աստանայի քաղաքացիական ծառայության հաբի և Նազարբաևի անվան համալսարանի կողմից համատեղ կազմակերպած «Հանրային կառավարման ժամանակակից խնդիրները հետխորհրդային Եվրասիայում» խորագրով գիտաժողովին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման արդի խնդիրները, ինչպես նաև՝ քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումները տարածաշրջանում: Գիտաժողովի ընթացքում ներկայացվել է «Քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում. արդի մարտահրավերներ և լուծման մեխանիզմներ» թեմայով զեկույց, որին հաջորդել է թեմայի առնչությամբ քննարկում:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով