Նորություններ
20-12-2024
Դեկտեմբերի 20-ին, մեկնարկել է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Կոմպետենցիաների լրամշակումը գենդերազգայունության և ներառականության համատեքստում» խորագրով աշխատաժողովը՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄԱԶԾ Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը և Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ Սեդա Մելքումյանը։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով