Նորություններ
18-02-2025
Փետրվարի 18-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:Հանդիպման նպատակը պետական ծառայության մրցունակության բարձրացմանն ուղղված պետական ծառայողների վարձատրության համակարգի և ՄՌ կառավարման բարեփոխումների շրջանակում նախատեսվող աշխատանքների քննարկումն էր: Հանդիպման ընթացքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացրեցին համապատասխան վերլուծական աշխատանքների իրականացման համար Համաշխարհային բանկի մեթոդաբանությունը: Գրասենյակի ղեկավարն էլ ներկայացրեց վարձատրության քաղաքականության տեսանկունից Գրասենյակին վերապահված իրավասությունները, վարձատրության գործող համակարգի առավելություններն ու խնդիրները: Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ մեկնարկելու բարեփոխումներին ուղղված աշխատանքները կողմերի արդյունավետ համագործակցությամբ:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով