Նորություններ
21-12-2024
Դեկտեմբերի 20-21-ին ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում «Կոմպետենցիաների լրամշակումը գենդերազգայունության և ներառականության համատեքստում» խորագրով տեղի ունեցած աշխատաժողովը բավականին հագեցած և բովանդակալից էր։ Միջոցառման ընթացքում քննարկվել են կոմպետենցիաների գենդերային և սոցիալական այլ հատկանիշների համընդգրկման, ինչպես նաև վարքաբանական ստուգման կառուցակարգի առանձնահատկությունների վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց լրամշակումն ուղղված է ավելի արդարացի, հավասար և արդյունավետ կառավարման, ինչպես նաև համալրման մեխանիզմների կայացմանը՝ հատկապես քաղաքացիական ծառայության մրցութային ընթացակարգերի փոփոխությունների համատեքստում:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով