Նորություններ
17-03-2025
Մարտի 14-15-ին տեղի ունեցած «Հանրային կառավարման բարեփոխումների և ներառական գործելակեպի համատեքստում հանրային ծառայության արդի հիմնախնդիրների քննարկում» խորագրով գլխավոր քարտուղարների համաժողովը արդյունավետ էր: Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում հանրային ծառայության հիմնախնդիրների վերաբերյալ: Գլխավոր քատուղարների ակտիվ մասնակցությամբ քննարկվեցին կատարողականի կառավարման նոր համակարգի հայեցակարգային լուծումները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համալրման և վերապատրաստման գործընթացների բարելավման խնդիրները։ Միջոցառման ընթացքում ընդգծվեց հանրային ծառայության գրավչության կարևորության հարցը՝ շեշտադրելով նաև գենդերային համընդգրկման մոտեցումները։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին հանրային կառավարման ոլորտի հիմնախնդիրները և ապագայի զարգացման հեռանկաները՝ կարևորելով նաև գենդերային հավասարության սկզբունքները։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով