Նորություններ
27-02-2025
Փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Արևելյան գործընկերությունում հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագրի» ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կարատավել Գրասենյակի հետ նախորդող տարիներին կատարված աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև համագործակցության հեռանկներին: Քննարկման ընթացքում GIZ-ի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին համագործակցության երրորդ փուլի հնարավորությունները, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել քաղաքացիական ծառայության ոլորտում կարողությունների զարգացում, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման գործընթացներին աջակցություն: Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն մեկնարկելու արդյունավետ համագործակցության երրորդ փուլը:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով