Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

Գլխավոր



Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26-09-2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ) հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) մասին: Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Քաղաքացիական ծառայության գրասենյակ (ք. Երևան, Տերյան 89) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 1. դիմում (ձևը լրացվում է տեղում), 2. անձնագիր և (կամ) նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով), 3. կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով, 3.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը՝ պատճենով, 3.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ը՝ դիպլոմ(ներ)ը՝ պատճեն(ներ)ով, 3.3 եթե անձը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա ներկայացվում է ուսումնառության մասին տեղեկանք՝ պատճենով կամ ուսանողական տոմսը՝ պատճենով, 4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով, 5. առկայության դեպքում՝ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով, 6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: Քաղաքացու՝ Թեստավորմանը մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի պատճենները Քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատողի կողմից համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես վերադարձվում են քաղաքացուն: Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2019 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ: Դիմումները ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո քաղաքացուն տրվում է ստացական, որում նշվում են թեստավորման անցկացման օրը, ժամը, վայրը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Թեստավորումները կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք. Երևան, Տերյան 89)՝ 2019 թվականի հոկտեմբերի 28-ից սկսած: Թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝ 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն. 2. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. 3. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեվարքության համակարգ. 4. հայերենի իմացություն. 5. հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն. 6. տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն: Թեստավորմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Թեստավորման վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89, հեռախոսահամար՝ 010-52-02-64, էլ. փոստ՝ greta.karapetyan@cso.gov.am):
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
02-07-2019
Այսօր՝ հուլիսի 2-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիցի հետ։ Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց կնքել փոխըմբռնման հուշագիր, որով Գրասենյակը կդառնա Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի Մատրա օրենքի գերակայություն վերապատրաստման ծրագրի ազգային համակարգողը։ Ծրագրի նպատակն է` ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը օրենքի գերակայության ոլորտում մի շարք երկրներում՝ այդ թվում Հայաստանում։ Համաձայնությունը մասնավորապես վերաբերվում է վերապատրաստման ծրագրի մասնակիցների ընտրության գործընթացի մեջ Գրասենյակի ներգրավմանը։ Գրասենյակի առաջարկով, մասնակիցները վերադառնալուց հետո կկիսեն իրենց փորձը գործընկեր քաղաքացիական ծառայողների հետ, կդառնան տվյալ թեմայով վերապատրաստող։ Այսպիսով կերաշխավորվի ծրագրի շարունակականությունն ու տարածումը:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
17-06-2019
Վարկանիշային ցուցակ կազմելու թեստավորման հարցերը չեն հրապարակվում։ Հայտարարության մեջ մանրամասն տրված են բնագավառները, որոնցից կազմված են թեստային առաջադրանքները: Թեստը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից: Թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝ նշված չափաքանակներով՝ • Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 առաջադրանք, • «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենք՝ 5 առաջադրանք, • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարեվարքության համակարգ՝ 5 առաջադրանք («Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենք, 5-րդ գլուխ), • հայերենի իմացություն` 10 առաջադրանք, • հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն՝ 5 առաջադրանք, • տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն՝ 15 առաջադրանք:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14-06-2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակ) հայտարարում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ,7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման (այսուհետ՝ Թեստավորում) մասին: Թեստավորմանը մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Քաղաքացիական ծառայության գրասենյակ (ք. Երևան, Տերյան 89) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 1. դիմում (ձևը լրացվում է տեղում), 2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով), 3. կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով, 3.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը՝ պատճենով, 3.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ը՝ դիպլոմ(ներ)ը՝ պատճեն(ներ)ով, 3.3 եթե անձը սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա ներկայացվում է ուսումնառության մասին տեղեկանք՝ պատճենով կամ ուսանողական տոմսը՝ պատճենով, 4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով, 5. առկայության դեպքում՝ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով, 6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: Քաղաքացու՝ Թեստավորմանը մասնակցելու համար ներկայացվող փաստաթղթերի պատճենները Քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատողի կողմից համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակներն անմիջապես վերադարձվում են քաղաքացուն: Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2019 թվականի հունիսի 14-ից մինչև 2019 թվականի հունիսի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 9:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո քաղաքացուն տրվում է ստացական, որում նշվում են թեստավորման անցկացման օրը, ժամը, վայրը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորումները կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (ք. Երևան, Տերյան 89)՝ 2019 թվականի հուլիսի 15-ից սկսած: Ելնելով թեստավորմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած քաղաքացիների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով՝ տարբեր օրերի և (կամ) ժամերի: Թեստավորման յուրաքանչյուր խմբի համար կազմվում է նոր թեստ: Թեստը ձևավորվում է թեստավորման անցկացման էլեկտրոնային ծրագրի միջոցով: Թեստը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից: Թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝ նշված չափաքանակներով՝ 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 առաջադրանք. 2. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենք՝ 5 առաջադրանք. 3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքով սահմանված բարեվարքության համակարգ՝ 5 առաջադրանք («Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենք, 5-րդ գլուխ). 4. հայերենի իմացություն` 10 առաջադրանք. 5. հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն՝ 5 առաջադրանք. 6. տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն՝ 15 առաջադրանք: Թեստավորմանը մասնակցել ցանկացող քաղաքացիները Թեստավորման վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89, հեռախոսահամար՝ 010-52-02-64, էլեկտրոնային փոստի հասցե՝ arus.darbinyan@cso.gov.am): 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
22-05-2019
Այսօր՝ մայիսի 22-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակում հյուրընկալվել էր Հայաստանում Համաշխարհային բանկի պատվիրակությունը։ Ողջունելով հյուրերին, գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀԲ-ի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող և արտաքին կապալառուի կողմից իրականացվող Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի մշակման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում և ընթանում են ժամանակացույցին համապատասխան։ ՀԲ առաքելության անդամներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին փոխլրացնելու պետական համակարգի և մարդկային ռեսուրսների էլեկտրոնային կառավարման հետ կապված այն բացերը, որոնք կամբողջացնեն քաղաքացիական ծառայության թվայնացումը՝ հաշվի առնելով ընթացիկ ծրագրերը։ Գրասենյակի ղեկավարությունը ողջունեց ՀԲ-ի առաջարկը և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկների հստակեցման և ներկայացման շուրջ։ Գրասենյակի ղեկավարը նշեց նաև, որ բարձր է գնահատում ՀԲ-ի կողմից քաղաքացիական ծառայության շրջադարձային փուլերում նշանակալի ծավալների աջակցությունը։ Կողմերը երկուստեք հավաստեցին իրենց պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու համար։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
20-05-2019
Այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ժամանեց հեղինակավոր ամերիկացի փորձագետ՝ Ստիվեն Կացը, որի այցը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Զարգացման փոխակերպումներ» հայաստանյան գրասենյակների միջոցով։ Պարոն Կացն ունի հանրային կառավարման և մասնավորապես քաղաքացիական ծառայության ծավալուն փորձ ԱՄՆ Կոնգրեսում և գործադիր իշխանության տարբեր մարմիններում, ԱՄՆ նախագահի աշխատակազմում, ծառայել է որպես ԱՄՆ Արժանիքահեն համակարգի պաշտպանության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական, փորձագիտական ծառայություններ է մատուցել եվրոպական մի շարք երկրներում և հեղինակավոր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Deloitte-ը և KPMG-ն։ Այցի նպատակն է աջակցել Քաղաքացիական ծառայության գրասենյակին՝ կոմպետենցիաների կատարելագործման աշխատանքներում։