Նորություններ
22-05-2019
Այսօր՝ մայիսի 22-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակում հյուրընկալվել էր Հայաստանում Համաշխարհային բանկի պատվիրակությունը։ Ողջունելով հյուրերին, գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀԲ-ի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող և արտաքին կապալառուի կողմից իրականացվող Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի մշակման աշխատանքները գտնվում են իրականացման փուլում և ընթանում են ժամանակացույցին համապատասխան։
ՀԲ առաքելության անդամներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին փոխլրացնելու պետական համակարգի և մարդկային ռեսուրսների էլեկտրոնային կառավարման հետ կապված այն բացերը, որոնք կամբողջացնեն քաղաքացիական ծառայության թվայնացումը՝ հաշվի առնելով ընթացիկ ծրագրերը։ Գրասենյակի ղեկավարությունը ողջունեց ՀԲ-ի առաջարկը և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկների հստակեցման և ներկայացման շուրջ։ Գրասենյակի ղեկավարը նշեց նաև, որ բարձր է գնահատում ՀԲ-ի կողմից քաղաքացիական ծառայության շրջադարձային փուլերում նշանակալի ծավալների աջակցությունը։
Կողմերը երկուստեք հավաստեցին իրենց պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու համար։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով