Նորություններ
02-07-2019
Այսօր՝ հուլիսի 2-ին Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Պեպին Գերիցի հետ։ Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց կնքել փոխըմբռնման հուշագիր, որով Գրասենյակը կդառնա Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի Մատրա օրենքի գերակայություն վերապատրաստման ծրագրի ազգային համակարգողը։ Ծրագրի նպատակն է` ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը օրենքի գերակայության ոլորտում մի շարք երկրներում՝ այդ թվում Հայաստանում։ Համաձայնությունը մասնավորապես վերաբերվում է վերապատրաստման ծրագրի մասնակիցների ընտրության գործընթացի մեջ Գրասենյակի ներգրավմանը։ Գրասենյակի առաջարկով, մասնակիցները վերադառնալուց հետո կկիսեն իրենց փորձը գործընկեր քաղաքացիական ծառայողների հետ, կդառնան տվյալ թեմայով վերապատրաստող։ Այսպիսով կերաշխավորվի ծրագրի շարունակականությունն ու տարածումը:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով