Նորություններ
17-06-2019
Վարկանիշային ցուցակ կազմելու թեստավորման հարցերը չեն հրապարակվում։ Հայտարարության մեջ մանրամասն տրված են բնագավառները, որոնցից կազմված են թեստային առաջադրանքները:
Թեստը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից: Թեստավորման թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ բնագավառներից՝ նշված չափաքանակներով՝
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 առաջադրանք,
• «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենք՝ 5 առաջադրանք,
• «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարեվարքության համակարգ՝ 5 առաջադրանք («Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենք, 5-րդ գլուխ),
• հայերենի իմացություն` 10 առաջադրանք,
• հայկական պետականության, Հայաստանի նշանավոր դեմքերի, իրադարձությունների, փաստերի և հոգևոր արժեքների ճանաչողություն՝ 5 առաջադրանք,
• տրամաբանելու, արագ ընկալելու, օրինաչափությունն ի հայտ բերելու, գործողությունների ալգորիթմ կազմելու կամ շարունակելու կարողություն՝ 15 առաջադրանք:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով