Նորություններ
20-05-2019
Այսօր՝ մայիսի 20-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ժամանեց հեղինակավոր ամերիկացի փորձագետ՝ Ստիվեն Կացը, որի այցը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Զարգացման փոխակերպումներ» հայաստանյան գրասենյակների միջոցով։ Պարոն Կացն ունի հանրային կառավարման և մասնավորապես քաղաքացիական ծառայության ծավալուն փորձ ԱՄՆ Կոնգրեսում և գործադիր իշխանության տարբեր մարմիններում, ԱՄՆ նախագահի աշխատակազմում, ծառայել է որպես ԱՄՆ Արժանիքահեն համակարգի պաշտպանության խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական, փորձագիտական ծառայություններ է մատուցել եվրոպական մի շարք երկրներում և հեղինակավոր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Deloitte-ը և KPMG-ն։
Այցի նպատակն է աջակցել Քաղաքացիական ծառայության գրասենյակին՝ կոմպետենցիաների կատարելագործման աշխատանքներում։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով