Նորություններ
28-06-2019
Այսօր՝ 2019 թվականի հունիսի 28-ին, «Բեստ Վեստերն Փլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից կազմակերպված «Իրազեկ ԶԼՄ-ներ - իրազեկ քաղաքացի» խորագրով քննարկում-սեմինար, որի նպատակն էր բարձրացնել զանգվածային լրատվության միջոցների իրազեկվածությունը քաղաքացիական ծառայության բարեփոխումների վերաբերյալ։
Սեմինար-քննարկման նպատակն էր նաև ԶԼՄ-ների միջոցով ավելի հասանելի և հասկանալի դարձնել քաղաքացիական ծառայությունը՝ հասարակության համար:
Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեցին օրենսդրական նոր կարգավորումները՝ համակարգում մրցույթների, ժամկետային պայմանագրերի, աշխատավարձի քաղաքականության, փորձնակության, ծառայողական քննությունների, պաշտոնների նոր դասակարգման և այլ մի շարք կարևոր հարցերի շուրջ։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով