Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

  >  Նորություններ

  Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
09-06-2021
Սույն թվականի հունիսի 9-ին քաղաքացիական ծառայության գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԶԾ և ՀՀ Փոխվարչապետի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Գենդերային հավասարությունը հանրային կառավարման ոլորտում» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառմանը:Հանդիպման շրջանակում GEPAA ծրագրի թիմը նախաձեռնել է համատեղ մշակման միջոցառում շահագրգիռ կողմերի հետ, որի ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում անձնակազմի կառավարման ավանդական խնդիրները այլընտրանքային տեսակետներով, լրացուցիչ գաղափարներով և նորարարական լուծումներով հարստացնելու հնարավորությունները:Միջոցառման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ծառայության համակարգում անձնակազմի հոսունության պատճառներին, անձնակազմի պահպանման հնարավոր ուղիներին առնչվող հարցեր, ինչպես նաև՝ ՀՀ պետական կառավարման համակարգում գենդերային հավասարության մեխանիզմների մշակման և ներդրման հնարավորությունը: Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից ի վեր և նպատակ է հետապնդում նպաստել ՀՀ-ում գենդեր զգայուն հանրային կառավարման համակարգի կայացմանը: