Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

  >  Նորություններ

  Նորություններ

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
29-10-2021
2021թ.-ի հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել են բարձրաստիճան հյուրեր Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից՝ Ֆինլանդիայից, Էստոնիայից և Ֆրանսիայից, ՀՀ կառավարությունից, Եվրոպական միության պատվիրակությունից, դիվանագիտական ներկայացուցչություններից, Հայաստանում գործող միջազգային և տեղական այլ կառույցներից:Ծրագիրը մեկնարկել է 2020թ.-ի հունվարի 13-ին և կավարտվի 2022թ.-ի մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, բյուջեն կազմում է մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրո: Հիմնական շահառու է հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (ՔԾԳ)։Ծրագիրը հետամուտ է ՀՀ պետական կառավարման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավման ընդհանուր նպատակի իրագործմանը՝ ամրապնդելով քաղաքացիական ծառայողների արհեստավարժությունը և լավ աշխատանքը՝ պետական կառավարման սկզբունքներին համահունչ։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից` կարողությունների հզորացում, համալրում, կատարողականի գնահատում և վերապատրաստում, որոնց ուղղությամբ առաջընթացը ներկայացվել է վերոհիշյալ միջոցառման ընթացքում։Ակնկալվում է, որ թվարկված բաղադրիչների ներքո իրականացվող գործողությունները կհանգեցնեն մասնավորապես հետևյալ պարտադիր արդյունքներին`ՔԾԳ և շահառու հաստատությունների կարողությունների զարգացում,համալրման և ընտրության համակարգերի ուժեղացում,քաղաքացիական ծառայության կատարողականի գնահատման համակարգի բարեփոխում ևվերապատրաստման համակարգի բարելավում։Ծրագրի վերջին եռամսյակում նախատեսվում է իրականացնել ուսուցողական այցելություններ Ֆրանսիա, Էստոնիա և Ֆինլանդիա։