ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄՆ ՄԶԳ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
02-10-2024
Հոկտեմբերի 2-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ազգային և անդրսահմանային ջրային քաղաքականության շրջանակներում ռազմավարական պլանավորման օրենսդրական քաղաքականության, ռազմավարական ուղղությունների, այս համատեքստում ռազմավարական պլանավորման վերաբերյալ պարտադիր վերապատրաստման դասընթացների մոդուլներ նախատեսելու, դրանց ինստիտուցիոնալացման, կարողությունների գնահատման համապատասխան գործիքների, մեթոդաբանության արդյունավետ ներդրման վերաբերյալ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության ուղղությամբ: