Նորություններ
01-10-2024
Հոկտեմբերի 1-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ծառայողների գիտելիքների և կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման վերաբերյալ մի շարք հարցեր, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, մասնավորապես համատեղ ջանքերով հասարակայնության հետ կապերի ապահովման վերաբերյալ վերապատրաստման մոդուլ մշակելու առնչությամբ:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով