Նորություններ
05-09-2024
Սեպտեմբերի 5-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում SIGMA-ի քաղաքականության ավագ խորհրդական և հայաստանյան գրասենյակի կառավարիչ Բլանկա Լազարոյի, ԵՄ Արևելյան Հարևանության տարածաշրջանային կառավարիչ Մարտինս Քրիվնսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են SIGMA-ի աջակցությամբ Հայաստանում հանրային կառավարման գնահատման իրականացման ընդհանուր ուրվագիծը` ի դեմս հանրային կառավարման սկզբունքների, մասնավորապես գնահատման նախապատրաստական աշխատանքների, ներառյալ այդ գործընթացում ներգրավվելիք հիմնական շահագրգիռ կողմերի և համակարգման միջոցառումների վերաբերյալ հարցերը: Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից ներկայացվել և տեղեկատվություն է տրամադրվել Գրասենյակի կողմից ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, օրենքների նախագծերի մշակման, այս համատեքստում նախապատրաստվող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման վերաբերյալ: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության շարունակականության և համատեղ կատարվելիք աշխատանքների ապահովման վերաբերյալ:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով