Նորություններ
30-07-2024
Հուլիսի 25-30-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում անցկացվեց ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքության Ծրագրի» և Քաղաքացիական ծառայության գրասենյակի համագործակցության արդյունքում մշակված «Բարեվարքության համակարգը քաղաքացիական ծառայությունում» խորագրով վերապատրաստման մոդուլի դասընթացը՝ համապատասխան մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչներից և անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարներից բաղկացած շուրջ 70 մասնակից ունեցող երկու խմբերի մասնակցությամբ։ Դասընթացը վարեց փորձագետ Արտակ Ասատրյանը՝ ներկայացնելով բարեվարքության համակարգի տարրերը, քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնագիրքը, որին հաջորդեց արդյունավետ քննարկում մասնակիցների հետ:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով