Նորություններ
22-10-2024
Հոկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում Գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության կողմից ներկայացվել են Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության «Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի» շրջանակում անցկացված քոուչինգի վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված գիտելիքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են քոուչինգի նախապատմությունը, տարատեսակները, առավելությունները և կազմակերպություններում կիրառվող մեխանիզմները, ինչպես նաև քննարկվել են քաղաքացիական ծառայության համակարգում քոուչինգի ներդրման հնարավոր ուղիները:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով