Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

Գլխավոր



Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
10-03-2020
Այսօր՝ մարտի 10-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ ԵՄ Թվինինգ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ծրագրի ղեկավար խորհրդի առաջին նիստը՝ խորհրդի նախագահ Գարուշ Դավթյանի ղեկավարությամբ։ Նիստին ներկա էին ծրագրի գլխավոր ղեկավարը և ֆինանսական մասի պատասխանատուն Ֆինլանդիայից, ծրագրի կրտսեր ղեկավարները Ֆրանսիայից և Էստոնիայից։ Թվինինգ ծրագրի ղեկավար խորհուրդը հաստատեց ծրագրի աշխատանքային ծրագիրը, ծրագրի հրապարակայնության պլանը, հետագա նիստերի ժամանակացույցը, ինչպես նաև առաջիկայում սպասվող ծրագրի մեկնարկային մեծ միջոցառման հետ կապված հարցեր։ Ծրագրի գլխավոր խորհրդական Քրիստա Հաակը ներկայացրեց ծրագրի առաջընթացը՝ մեկնարկի և պլանավորման փուլում, իսկ գործընկեր խորհրդականը և բաղադրիչների գործընկեր ղեկավարները մանրամասնեցին ԵՄ գործընկերների հետ տարվող աշխատանքների իրավիճակը։ Գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը դրական և արդյունավետ գնահատեց Թվինինգ ծրագրի հետ համագործակցությունը և ևս մեկ անգամ գրասենյակի անունից ընդգծեց ծրագրի կարևորությունը քաղաքացիական ծառայության համակարգի համար։ ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Պաուլիուս Ստրելչիունասը նույնպես գոհունակություն հայտնեց ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ, նշեց, որ Պատվիրակությունը շարունակական կապի մեջ է թե՛ գլխավոր խորհրդականի և թե՛ Գրասենյակի հետ և բաց է համագործակցության համար։