Նորություններ
13-02-2020
Փետրվարի 13-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուները հանդիպում ունեցան ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները՝ քաղաքացիական ծառայողներին մոտ ապագայում ընդգրկելու ԹՈՒՄՈ-ի կողմից առաջարկվող վերապատրաստման առցանց և առկա դասընթացների, հրավիրյալ դասախոսների վարպետաց դասերի և այլ նախաձեռնությունների մեջ։ Համագործակցությունը կարևորվում է ՔԾԳ-ի կողմից՝ ժամանակին համընթաց քայլելու և քաղաքացիական ծառայողների համար նորագույն տեխնոլոգիաների տիրապետման համար հնարավորություն ստեղծելու տեսանկյունից։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով