Նորություններ
19-02-2020
Փետրվարի 19-ին Քաղաքացիական ծառայության գրասենյակը հնարավոր համագործակցության քննարկման նպատակով հրավիրել էր Մարդկային ռեսուրսների մասնագետ՝ Պրո-Սերվիս-Լ ընկերության հիմնադիր տնօրեն՝ CIPD ասոցացված անդամ՝ Լիլիթ Հակոբյանին։ Վերջինիս հետ քննարկվեցին քաղաքացիական ծառայողների համար նորարար ՄՌ կարողությունների ստեղծման և գիտելիքի փոխանցման նպատակով հնարավոր համագործակցության ուղիները։ Քաղաքացիական ծառայության գրասենյակը որդեգրել է մի քաղաքականություն, որի նպատակն է՝ հանրային հատվածի անձնակազմի կառավարման պրակտիկան դարձնել ավելի նորարար և հագեցած ժամանակակից մարդկային ռեսուրսների կառավարման գործիքակազմով՝ հզորացնելով և զարգացնելով ներքին ներուժը։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով