ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ SIGMA ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ՝ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
28-03-2025
SIGMA ծրագիրը, որը ՏՀԶԿ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնությունն է, հետազոտություն է սկսել՝ գնահատելու Հայաստանում պետական կառավարման համակարգի գործունեությունը, որի շրջանակներում իրականացվող հարցումը Հայաստանի պետական կառավարման համակարգի 2025 թվականի SIGMA-ի գնահատման առանցքային մասն է, և, որպես պետական ծառայողի, Ձեր ներդրումը կարևոր է: Մասնակցելով՝ Դուք կօգնեք արժեքավոր պատկերացումներ հավաքագրել Հայաստանում պետական կառավարման համակարգի գործունեության վերաբերյալ: Ձեր պատասխանները կնպաստեն առաջարկությունների ձևավորմանը, որոնք ուղղված են բարեփոխումների վեց հիմնական ոլորտներում պետական կառավարման համակարգում պրոֆեսիոնալիզմի ամրապնդմանը, ներառյալ. ✔ ️Կադրային գործընթացներ և գործելակերպ, ✔ Պրոֆեսիոնալ ինքնավարություն,✔ ️ Քաղաքականության մշակման և պլանավորման հարցում որակյալ խորհրդատվություն: Հարցումը կօգնի նաև բացահայտել միտումները հանրային ծառայողների տարբեր խմբերում, տարանջատված, օրինակ, ըստ սեռատարիքային կազմի, մասնագիտացման մակարդակի և այլն` թույլ տալով անցկացնել համեմատականներ:Մասնակցության հղումը շրջանառվել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի կողմից: Ձեր գաղտնիությունը կարևոր է. Հարցումը բացարձակապես անանուն է. պատասխանները հետագծելի չեն: Այն իրականացվում է ինքնուրույն SIGMA-ի կողմից՝ LimeSurvey հարթակի միջոցով: Իմացեք ավելին SIGMA-ի մասին՝ www.sigmaweb.org Նախորդ SIGMA մոնիտորինգի հաշվետվությունները. http://www.sigmaweb.org/publications/public-governance-monitoring-reports.htmՇնորհակալություն ձեր արժեքավոր ներդրման համար: