Նորություններ
28-03-2025
SIGMA ծրագիրը, որը ՏՀԶԿ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնությունն է, հետազոտություն է սկսել՝ գնահատելու Հայաստանում պետական կառավարման համակարգի գործունեությունը, որի շրջանակներում իրականացվող հարցումը Հայաստանի պետական կառավարման համակարգի 2025 թվականի SIGMA-ի գնահատման առանցքային մասն է, և, որպես պետական ծառայողի, Ձեր ներդրումը կարևոր է: Մասնակցելով՝ Դուք կօգնեք արժեքավոր պատկերացումներ հավաքագրել Հայաստանում պետական կառավարման համակարգի գործունեության վերաբերյալ: Ձեր պատասխանները կնպաստեն առաջարկությունների ձևավորմանը, որոնք ուղղված են բարեփոխումների վեց հիմնական ոլորտներում պետական կառավարման համակարգում պրոֆեսիոնալիզմի ամրապնդմանը, ներառյալ.
✔ ️Կադրային գործընթացներ և գործելակերպ,
✔ Պրոֆեսիոնալ ինքնավարություն,
✔ ️ Քաղաքականության մշակման և պլանավորման հարցում որակյալ խորհրդատվություն:
Հարցումը կօգնի նաև բացահայտել միտումները հանրային ծառայողների տարբեր խմբերում, տարանջատված, օրինակ, ըստ սեռատարիքային կազմի, մասնագիտացման մակարդակի և այլն` թույլ տալով անցկացնել համեմատականներ:
Մասնակցության հղումը շրջանառվել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի կողմից:
Ձեր գաղտնիությունը կարևոր է. Հարցումը բացարձակապես անանուն է. պատասխանները հետագծելի չեն: Այն իրականացվում է ինքնուրույն SIGMA-ի կողմից՝ LimeSurvey հարթակի միջոցով:
Իմացեք ավելին SIGMA-ի մասին՝ www.sigmaweb.org
Նախորդ SIGMA մոնիտորինգի հաշվետվությունները. http://www.sigmaweb.org/publications/public-governance-monitoring-reports.htm
Շնորհակալություն ձեր արժեքավոր ներդրման համար:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով