Նորություններ
07-04-2025
Ապրիլի 7-ից ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում մեկնարկել են աշխատանքային հանդիպումները ՍԻԳՄԱ-ի քաղաքականության ավագ խորհրդական և հայաստանյան գրասենյակի կառավարիչ Բլանկա Լազարոյի և մյուս ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ-ի կողմից մեկնարկված «Պետական կառավարման սկզբունքների ուղղությամբ առաջընթացի գնահատումը Հայաստանում» խորագրով գնահատման գործընթացի շրջանակներում Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից տրամադրվող ոլորտին վերաբերելի տվյալների հավաքագրման, դրանց վերլուծության և մշակման, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով