Ֆինանսների նախարարություն | Բյուջետային գործընթացի համակարգման վարչություն | Բյուջետային գործընթացի կազմակերպման և համակարգման բաժին | Բաժնի պետ| 25-32.22-Ղ4-1 | (Անձնագիր)
1. դիմում.
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
3. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը.
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը.
5.արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի լուսապատճենը.
6.մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգՖինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության բյուջետային գործընթացի կազմակերպման և համակարգման բաժնի պետի (ծածկագիր՝ 25-32.22-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով:
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքէջի` https://cso.gov.am/ «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին:
Ծանոթանալով Թեստավորման մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում:
Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը: Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել» կոճակը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի համակարգման վարչության բյուջետային գործընթացի կազմակերպման և համակարգման բաժնի պետի (ծածկագիր՝ 25-32.22-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող թեստավորման մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» կոճակով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2(երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված «⊕» նշանը:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://hartak.cso.gov.am/ հղումի «ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Բնագավառներ
-
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգԾրագրերի կառավարումԿառավարում արտակարգ իրավիճակներումԲանակցությունների վարումՓոփոխությունների կառավարումԿոնֆլիկտների կառավարումՀասարակության հետ կապերի ապահովումԺամանակի կառավարումԵլույթների նախապատրաստում և կազմակերպումԺողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարումՓաստաթղթերի նախապատրաստումՖինանսների և ռեսուրսների կառավարում -
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Ֆինանսների նախարարություն)
«Գրավոր խոսք» (Ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ. էջեր՝ 64-110, 215-222)Ինֆորմատիկա (Դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ Էջեր՝ 11-104)«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք /2023-2024 (Հոդվածներ 4-5, 10-12, 17, 19-24, 31, 33-34, 37)«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք /2023 (Հոդվածներ 3- 4, 6-7, 11, 15, 18)«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենք /Բյուջ գործ Ղ3,Ղ4 (1․2, 2-3, 5-6, 8, 15․1, 16-17, 19-20, 22-24, 39)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողական և պատասխանատվության զգացում։
Կարգավիճակ Հայտարարված (դիմումների ընդունումն ավարտվել է) Ներկայացված դիմումների քանակ Էլեկտրոնային հասցե mariam.ter-hovhannesyan@minfin.am Հեռախոսահամար 011-80-01-04 Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով