Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
1) կազմակերպում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքները, այդ թվում՝ պետական բյուջեի կազմման համար անհրաժեշտ բյուջետային մուտքերի կանխատեսման մեթոդական ցուցումների և հայտերի ձևերի մշակման աշխատանքները.
2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծի մշակման և միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նախագծերի ամբողջական փաստաթղթի ամփոփման ու ներկայացման աշխատանքները.
3) կազմակերպում է հանրային իշխանության մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացման, առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ֆինանսական ծրագրավորման և նշված նախագծի ամբողջական փաստաթղթի ամփոփման ու ներկայացման աշխատանքները.
4) կազմակերպում է առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի ցուցանիշների ծրագրավորման աշխատանքները.
5) համագործակցելով Նախարարության այլ ստորաբաժանումների հետ՝ կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա տարվա բյուջետային ուղերձի կազմման աշխատանքները.
6) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման և նշված նախագծի ամբողջական փաստաթղթի ամփոփման և ներկայացման աշխատանքները.
7) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
8) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տրված երաշխավորագրերի սպասարկման նպատակով առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում հատկացումների պահուստավորման նպատակով առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվելիք Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի տարեկան մեծության նվազագույն չափի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
9) կազմակերպում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների' օրենքով սահմանված չափաքանակների շրջանակներում իրականացվող վերաբաշխումների ծավալների հաշվառումը՝ այդ չափաքանակների գերազանցում թույլ չտալու նկատառումով, իսկ նման ռիսկ առաջանալու դեպքում, ռիսկը վերացնելու ուղղությամբ առաջարկությունների մշակումը.
10) կազմակերպում է Նախարարության դիրքորոշման ձևավորման նպատակով միջազգային կազմակերպությունների, հանրային իշխանության մարմինների, Նախարարության այլ ստորաբաժանումների գրություններում բարձրացվող՝ Բաժնի իրավասությանը վերաբերող տարբեր հարցերի, ինչպես նաև ստացված իրավական ակտերի նախագծերի մասին առաջարկությունների մշակման աշխատանքները.
11) կազմակերպում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության աշխատանքները:
| 1 | Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք | Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ |
| 2 | Ոլորտ | Գործարարություն և վարչարարություն | Սոցիալական և վարքաբանական գիտություններ |
| 3 | Ենթաոլորտ | Տնտեսագիտություն կամ Միջոլորտային մասնագիտություններ |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ։
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ