Արտաքին գործերի նախարարություն | միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչություն | բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժին | գլխավոր մասնագետ| 14-30.11-Մ2-2 | (Անձնագիր)
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
3. բարձրագույն մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճեն(ներ)ը (Ուղղություն՝ «Գործարարություն, վարչարարություն և իրավունք», ոլորտ՝ «Իրավունք», ենթաոլորտ՝ «Իրավունք», մասնագիտություն՝ «042101.00.6 Իրավագիտություն»).
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը.
5. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը.
6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգՄրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը և տվյալ պաշտոնի անձնագրին՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Արտաքին գործերի նախարարություն, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հեռախոսահամար՝ +37460-620-680, էլեկտրոնային փոստի հասցեն՝ m.hambardzumyan@mfa.am):
Բնագավառներ
-
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Տեղեկատվության հավաքագրում, վերլուծությունԾրագրերի մշակումԲանակցությունների վարումՓոփոխությունների կառավարումԾառայությունների մատուցումԺամանակի կառավարումԺողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարումՓաստաթղթերի նախապատրաստում -
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Արտաքին գործերի նախարարություն)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ. (էջեր՝ 70, 71, 74, 82, 87, 94, 96, 99, 173, 221, 224, 227, 245-248, 250, 258)Քաղաքացիական ծառայության մասին օրենք (հոդվածներ՝ 5-7, 9-12, 16-18)ՀՀ Սահմանադրություն (հոդվածներ՝ 2, 13, 14, 27, 28, 47, 68, 70, 88, 93, 102, 109, 110, 117, 124, 125, 127, 129, 147, 149, 153, 161, 192, 200, 201)«Համակարգչային օպերատորություն»։ Ուսումնական ձեռնարկ։ Անի Թորոսյան։ Կրթության ազգային ինստիտուտ։ Երևան 2017 (էջեր՝ 11-13, 15, 16, 19, 30, 76)Միջազգային պայմանագրերի մասին օրենք (հոդվածներ՝ 3, 4, 8-10, 13, 15-17, 24)Աշխատանքային օրենսգիրք (հոդվածներ՝ 151, 152, 156, 158, 159, 176, 186)Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենք (հոդվածներ՝ 4, 7, 10, 16, 18)Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք (հոդվածներ՝ 4, 6, 7, 11, 20)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Կարգավիճակ Հայտարարված (դիմումների ընդունումն ավարտվել է) Ներկայացված դիմումների քանակ Էլեկտրոնային հասցե m.hambardzumyan@mfa.am Հեռախոսահամար 060-62-06-80 Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով