Արտաքին գործերի նախարարություն | միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչություն | բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժին | գլխավոր մասնագետ| 14-30.11-Մ2-2

Ենթակա և հաշվետու է

Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի վարիչին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ Գլխավոր քարտուղարի հրամանում նշված այլ պաշտոնատար անձը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. իրականացնում է Նախարարության իրավասության ոլորտի բազմակողմ միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի ապահովման աշխատանքները.

2. իրականացնում է Նախարարության բազմակողմ արտաքին քաղաքականություն իրականացնող վարչություններին իրավական հարցերով խորհրդատվության տրամադրման աշխատանքներ.

3. մասնակցում է բազմակողմ միջազգային պայմանագրերի կնքման առաջարկությունների ձևավորման աշխատանքներին.

4. իրականացնում է բազմակողմ միջազգային պայմանագրի կնքման (միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին իրավասու մարմնին եզրակացության տրամադրման աշխատանքներ.

5. իրականացնում է իրավասու մարմիններից ստացված բազմակողմ միջազգային պայմանագրերի նախագծերի լրամշակված տեքստը պայմանավորվող մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու աշխատանքներ.

6. իրականացնում է բազմակողմ միջազգային պայմանագրի փոխհամաձայնեցված նախագծի ստորագրման ժամկետի վերաբերյալ պայմանավորվող մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին իրավասու մարմիններին տեղեկացման աշխատանքներ

7. մասնակցում է բազմակողմ միջազգային պայմանագրերի հայերեն տեքստի պաշտոնական հաստատման նախապատրաստման աշխատանքներին.

8. իրականացնում է տարբեր ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցությունից բխող ազգային և միջազգային իրավական ակտերի նախագծերի մշակման, առաջարկությունների և դիտողությունների ներկայացման աշխատանքեր.

9. իրականացնում էլ Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների միջև իրավապայմանագրային հարաբերությունների համակարգման աշխատանքներ․

10. մասնակցում է Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների մարմինների կողմից ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի միջազգային իրավական փորձաքննության աշխատանքներին։

Իրավունքները

· համագործակցել իրավասու մարմինների հետ՝ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման նպատակով,

· Բաժնի գործառույթների իրականացման համար Նախարարության շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել համապատասխան եզրակացություն,

· բազմակողմ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման նպատակով կազմակերպել քննարկումներ Նախարարության շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանումների հետ,

· Բաժնի գործառույթների իրականացման շրջանակներում համագործակցել շահագրգիռ մարմինների և անձանց հետ,

· բազմակողմ միջազգային պայմանագրերի կնքման համար իրավասու մարմիններից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն:

Պարտականությունները

· ուսումնասիրում է բազմակողմ միջազգային պայմանագրերի ոլորտը կարգավորող օրենսդրությունը,

· Բաժնի գործառույթների իրականացման համար նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ մասնագիտական եզրակացություն,

· նախապատրաստել բազմակողմ միջազգային պայմանագրերի նախագծեր,

· սահմանված կարգով իրավասու մարմիններին տեղեկացնել բազմակողմ միջազգային պայմանագրերի ստորագրման ժամկետի վերաբերյալ.

· ստուգել կնքման ենթակա բազմակողմ միջազգային պայմանագրերի՝ օրեսնդրության պահանջներին համապատասխանությունը:

· համագործակցել բազմակողմ միջազգային պայմանագրի մյուս կողմի հետ՝ ապահովելով իրավասու մարմնի և միջազգային պայմանագրի մյուս կողմի միջև կապը,

· Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների հանդես գալ մասնագիտական առաջարկներով, ներկայացնել կարծիք՝ քննարկվող հարցերի շուրջ,

. ներկայացնել տեղեկատվություն՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող աշխատանքների ընթացքի մասին:

Կրթություն, որակավորման աստիճանը

1

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2

Ոլորտ

Իրավունք

3

Ենթաոլորտ

Իրավունք

4

Մասնագիտություն

042101.00.6 Իրավագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և (կամ) դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Տարածքային կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Հասարակության հետ կապերի ապահովում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում
  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Ծրագրերի մշակում