Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի
քաղաքացիական ծառայության գրասենյակ

|

Գլխավոր



Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
23-01-2020
Այսօր՝ հունվարի 23-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակում ԵՄ Թվինինգ «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության հետագա բարեփոխումներին» ծրագրի պլանավորման հանդիպմանն իր մասնակցությունը բերեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ պարոն Ջոնաթան Լաքոտը։ Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար պարոն Գարուշ Դավթյանը ողջույնի խոսքով դիմեց պարոն դեսպանին՝ ընդգծելով և բարձր գնահատելով նրա սատարումը ֆրանսիական կողմից կոնսորցիումին մասնակցությանը և Թվինինգ ծրագրով մրցույթի մասնակցությանը։ Պարոն Դավթյանը ուրախությամբ նշեց, որ հայ-ֆրանսիական բազմամյա, բարեկամական հարաբերություների տարեգրության մեջ կավելանա գործակցության ևս մեկ ոլորտ՝ հանրային կառավարման և մասնավորապես քաղաքացիական ծառայության ոլորտը։ Պարոն Լաքոտը իր հերթին ողջունեց Թվինինգ ծրագրի թիմի անդամներին, ընդգծեց հանրային կառավարման մեջ քաղաքացիական ծառայության բարեփոխումների անկյունաքարային դերը՝ միաժամանակ վկայելով, որ Հայաստանի իրականության և իրադարձություններին քաջատեղյակ լինելով, կարող է փաստել, որ հանրային կառավարման արմատական բարեփոխումների հանձնառությունը գալիս է կենտրոնական կառավարությունից, որն էլ արտացոլվել էր կառավարության ձևավորումից հետո ներկայացված ծրագրի մեջ՝ 2019 թվականին։ Գործընկերների միջև տեղի ունեցավ ջերմ և բարեկամական մտքերի փոխանակում և հետագա անելիքների շուրջ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
22-01-2020
Այսօր՝ հունվարի 22-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար պարոն Գարուշ Դավթյանն ընդունեց ԵՄ Թվինինգ ծրագրի Գլխավոր խորհրդական տիկին Կրիստա Հաակին և Ֆինլանդիայի ՀԱՈՒՍ Հանրային կառավարման ինստիոտւտի տնօրեն՝ տիկին Հեյդի Լեմպինենին, ով ժամանել է Հայաստան ծրագրի առաջին պլանավորման հանդիպմանը մասնակցելու համար։ ԵՄ Թվինինգ «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության հետագա բարեփոխումներին» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիա, Ֆինլանդիա, Էստոնիա կոնսորցիումի կողմից և ծրագրի աշխատանքներն ուղղված են լինելու ՔԾԳ և այլ մարմինների ընդհանուր կարողությունների զարգացմանը, վերապատրաստումներին և համալրման գործընթացներին, ինչպես նաև՝ կատարողականի գնահատման նոր համակարգի ներդրմանը։ Պարոն Գարուշ Դավթյանը ողջունեց Թվինինգ ծրագրի մեկնարկային աշխատանքների արագ կազմակերպումը և փոխանցեց ՔԾԳ հանձնառությունը՝ ծրագրի աշխատանքները բարձր մակարդակով ապահովելու համար։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
18-12-2019
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուները հյուրընկալեցին ՍԻԳՄԱ ՏՀԶԿ ծրագրի փորձագետներին։ ՍԻԳՄԱ-ի հետ համագործակցությունը սկսվել է գրասենյակի ստեղծման օրից, ՍԻԳՄԱ-ի կողմից անցկացված «Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման սկզբունքների ելակետային գնահատումն» անց է կացվել 2018 թ-ին, որի առաջարկությունները, ինչպես նշեց գրասենյակի ղեկավար Գ․ Դավթյանը, ուղենիշ են հանդիսանում նոր փոփոխությունների և բարեփոխումների համար։ ՍԻԳՄԱ-ի ներկայացուցիչների այցի նպատակն էր աջակցության և հետագա համատեղ ծրագրերի մշակման ուղղությամբ աշխատանքային ծրագրի որոշումը, ՍԻԳՄԱ-ն որպես ռեսուրս կրկին ՔԾԳ-ին առաջարկելը և ՔԾԳ-ի կարիքների և ակնկալիքների ըմբռնումը։ ՍԻԳՄԱ-ի բոլոր գործողությունները համակարգվում են ԵՄ պատվիրակության գրասենյակի և Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ։ Կողմերը համաձայնեցին շուտով կազմակերպել աշխատանքային հանդիպում քննարկում ընդլայնված կազմով, որի ընթացքում կորոշվեն համագործակցության կոնկրետ ուղղությունները։