Նորություններ
18-12-2019
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուները հյուրընկալեցին ՍԻԳՄԱ ՏՀԶԿ ծրագրի փորձագետներին։ ՍԻԳՄԱ-ի հետ համագործակցությունը սկսվել է գրասենյակի ստեղծման օրից, ՍԻԳՄԱ-ի կողմից անցկացված «Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման սկզբունքների ելակետային գնահատումն» անց է կացվել 2018 թ-ին, որի առաջարկությունները, ինչպես նշեց գրասենյակի ղեկավար Գ․ Դավթյանը, ուղենիշ են հանդիսանում նոր փոփոխությունների և բարեփոխումների համար։ ՍԻԳՄԱ-ի ներկայացուցիչների այցի նպատակն էր աջակցության և հետագա համատեղ ծրագրերի մշակման ուղղությամբ աշխատանքային ծրագրի որոշումը, ՍԻԳՄԱ-ն որպես ռեսուրս կրկին ՔԾԳ-ին առաջարկելը և ՔԾԳ-ի կարիքների և ակնկալիքների ըմբռնումը։ ՍԻԳՄԱ-ի բոլոր գործողությունները համակարգվում են ԵՄ պատվիրակության գրասենյակի և Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ։
Կողմերը համաձայնեցին շուտով կազմակերպել աշխատանքային հանդիպում քննարկում ընդլայնված կազմով, որի ընթացքում կորոշվեն համագործակցության կոնկրետ ուղղությունները։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով