Նորություններ
02-07-2025
Հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Օրոմիայի պետական համալսարանի (Եթովպիա) պատվիրակության հետ, որին մասնակցել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և Միջազգային հարաբերությունների և արտաքին կապերի բաժնի պետ Լիաննա Վարդանյանը։ Նշենք, որ պատվիրակությունը հյուրընկալվել է Ակադեմիայում հունիսի 23-ից հուլիսի 3-ը՝ «Ժամանակակից ղեկավարի կոմպետենցիաները հանրային կառավարման ոլորտում» թեմայով 40-ժամյա վերապատրաստման ծրագրի շրջանակում։ Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և աշխատակազմի այլ ներկայացուցիչներ ներկայացրել են Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի կառուցվածքը, վերապատրաստման քաղաքականությունը, կարողությունների զարգացման ռազմավարությունները, ինչպես նաև վերապատրաստման գործընթացում կիրառվող նորարարական մեթոդներն ու գործիքակազմը։ Կողմերն անդրադարձել են նաև քաղաքացիական ծառայության հիմնարար սկզբունքներին, գործառնական մոդելներին և ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Հանդիպումը նպաստել է հանրային կառավարման ոլորտում փորձի փոխանակմանը, մասնագիտական երկխոսության խթանմանը և համագործակցության նոր հարթակների ձևավորմանը։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով