Նորություններ
01-07-2025
Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ Կայուն զարգացման նպատակների Հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ուղիները՝ միտված Հայաստանում մասնակցային կառավարման և քաղաքականության մշակման նորարարական մոտեցումների զարգացմանը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մասնակցային և ներառական կառավարման ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը, քաղաքականության կայացման գործընթացների արդիականացմանն, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների և քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանը՝ հատկապես արհեստական բանականության գրագիտության ոլորտում։ Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն քննարկումների շարունակականության, համագործակցության հնարավոր ուղղությունների խորացման և համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման շուրջ։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով