Новости
25-06-2025
Հունիսի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում մեկնարկել է GIZ-ի, OECD/SIGMA-ի և Եվրոպական հանրային կառավարման ինստիտուտի կողմից կազմակերպված որակի կառավարման եվրոպական CAF մոդելի վերաբերյալ երկօրյա վերապատրաստման դասընթացը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ինչպես նաև համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչները։ Դասընթացը ուղղված է հանրային կառավարման ոլորտում ԵՄ որակի կառավարման չափանիշներին համապատասխանեցմանը, այս համատեքստում գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ինքնագնահատման գործիքների միջոցով արդյունավետ գնահատման իրականացմանը։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով