Նորություններ
08-05-2025
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՍԻԳՄԱ-ի քաղաքականության ավագ խորհրդական և հայաստանյան գրասենյակի կառավարիչ Բլանկա Լազարոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ-ի կողմից մեկնարկված «Պետական կառավարման սկզբունքների ուղղությամբ առաջընթացի գնահատումը Հայաստանում» խորագրով գնահատման գործընթացի շրջանակներում Քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) իրավասություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև 2025-2027 թվականների ՍԻԳՄԱ-ի ծրագրի շրջանակներում, մասնավորապես Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում ակնկալվող միջոցառումների իրականացման առնչությամբ Գրասենյակի հետ հետագա համագործակցության զարգացման ուղղություններն ու մարտահրավերները:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով