News
30-04-2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շարունակական վերապատրաստման և կարողությունների զարգացման նպատակով սույն թվականի ապրիլի 21-ին գործարկել է Հանձնաժողովի էլեկտրոնային ուսուցման հարթակը: Վերջինս տրամադրում է բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական թիրախային դասընթացներ և թվային գրադարանի հասանելիություն: Հարթակը ներկայում առաջարկում է 5 թեմատիկ դասընթացներ, որոնք ներառում են բարեվարքության համակարգի տարրերի, կոռուպցիոն ռիսկերի, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության, ազդարարման, հանրային գնումներում ռիսկերի նվազեցման և կոռուպցիայի կանխարգելման այլ գործիքների վերաբերյալ կրթական մոդուլներ: Հարթակում այժմ հասանելի են հետևյալ խորագրերով դասընթացները՝
Էլեկտրոնային ուսուցման հարթակը գործում է հետևյալ հղումով՝ https://elearning.cpcarmenia.am/:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով