Նորություններ
05-11-2024
Նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Համաշխարհային բանկի (ՀԲ) Պետական հատվածի արդիականացման ծրագրի (ՊՀԱԾ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական հարթակի արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների զարգացման և հանրային ծառայության բարեփոխումներին ուղղված մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով