Նորություններ
14-03-2024
Մարտի 14-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում SIGMA-ի քաղաքականության ավագ խորհրդական և հայաստանյան գրասենյակի կառավարիչ Բլանկա Լազարոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման, այդ համատեքստում Քաղաքացիական ծառայության գրասենյակի դերի և SIGMA-ի կողմից աջակցության ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել կոմպետենցիաների, ինչպես նաև մարդկային ռեսուրսների դերի, ռազմավարական պլանավորման, ոլորտի ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցերին: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության շարունակականության և համատեղ կատարվելիք աշխատանքների ապահովման վերաբերյալ:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով