Նորություններ
12-02-2024
Փետրվարի 10-11-ին ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Դեպի գենդերազգայուն գործելակերպ» խորագրով սեմինար-քննարկումը: Միջոցառման ընթացքում մանրամասն քննարկվեցին գենդերային հավասարության կնիքի գործընթացին ու գործողությունների ծրագրին առնչվող մի շարք հարցեր, հստակեցվեց իմաստաբանական դաշտը, այն է՝ եզրույթների ու հասկացությունների շրջանակը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց անձնակազմի կառավարման գործընթացների ռազմավարական համապատասխանեցման, աշխատակիցների մոտիվացման և կարողությունների զարգացման համատեքստում գենդերային հավասարության հիմնահարցերին, աշխատանքային իրավունքներին, ոտնահարմանն ու ոտնձգություններին, գենդերային բաղադրիչի համընդգրկմանը (մեյնսթրիմինգ). հանրային կառավարման ոլորտում տվյալների հավաքագրմանը, ներառական և գենդերազգայուն հաղորդակցությանը: Գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը կարողությունների զարգացման և հատկապես, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում նախանշված նպատակներին հասնելու գործընթացում։
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով