Նորություններ
25-10-2023
Հոկտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Գենդերային հավասարության պորտֆելի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային կառավարման ոլորտում գենդերային հավասարության ուղենիշների, դրա շրջանակում Գրասենյակի հետ համատեղ գործողությունների մշակման, ինչպես նաև այդ ոլորտում վերապատրաստումներ իրականացնելու հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ Գրասենյակի հետ հետագա շարունակական համագործակցության ապահովման ուղղություններն ու հեռանկարները:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով