Նորություններ
24-10-2023
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N1554-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացուն մրցույթին մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու մասին որոշումը կայացվում է ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող տաս աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 2 աշխատանքային օրվա փոխարեն: Այն դեպքում, երբ Մրցույթին մասնակցելու համար քաղաքացու ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չլինելու և (կամ) դրանցում ձևական սխալների առկայության դեպքերում մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումը դիմումը վերադարձնում է քաղաքացուն՝ հնարավորություն ընձեռելով նրան համալրել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկել առկա ձևական սխալները, ապա տվյալ դեպքում ևս քաղաքացուն մրցույթին մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու մասին որոշումը կայացվում է քաղաքացու կողմից դիմումն ուղղելու (շտկելու) և (կամ) պահանջվող փաստաթղթերը համալրելուց և դիմումը կրկին ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հարգանքով՝
Քաղաքացիական ծառայության գրասենյակ
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով