Նորություններ
24-07-2023
Հուլիսի 21-ին, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ էին հյուրընկալվել Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի շուրջ 20 ունկնդիրներ: Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը հանդես եկավ Գրասենյակի գործառույթների, մասնավորապես ոլորտի կառավարման, համալրման գործընթացների, բարեվարքության համակարգի վերաբերյալ դասախոսությամբ և այնուհետև պատասխանեց Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հարցերին:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով