Նորություններ
06-07-2023
Հուլիսի 6-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում SIGMA-ի քաղաքականության ավագ խորհրդական և հայաստանյան գրասենյակի կառավարիչ Բլանկա Լազարոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին SIGMA-ի կողմից ներկայացված մեկնաբանությունները Հանրային ծառայության բարեփոխումների ճանապարհային քարտեզի և Ելակետային զեկույցի ուղղությունների, մասնավորապես Քաղաքացիական ծառայության գրասենյակի կարողությունների հզորացման և իրավասությունների շրջանակի ընդլայնման վերաբերյալ: Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ներկայացրեց կատարողականի կառավարման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև վարձատրության քաղաքականությանն առնչվող հարցերն ու քաղաքացիական ծառայության համակարգի լավարկման նպատակով՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններին առնչվող խնդիրները: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության շարունակականության և համատեղ կատարվելիք աշխատանքների ապահովման վերաբերյալ:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով