Նորություններ
23-06-2023
Հունիսի 23-ին, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունը կազմակերպել էր կլոր սեղան՝ «Հանրային ծառայության օրվա հանրահռչակումը» խորագրով։ Միջոցառման նպատակն էր՝ հանրայնացնել ՄԱԿ-ի կողմից սահմանված՝ Հանրային ծառայության միջազգային օրը և շեշտել հանրային ծառայության դերի կարևորությունն ու հանրային իրազեկվածությունը։ Միջոցառմանը ներկա է եղել և որպես բանախոս հանդես եկել Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ իր խոսքում ընդգծելով հանրային ծառայողների գործունեության կարևորությունը պետական կառույցների արդյունավետ գործունեության և արդիականացման համատեքստում:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով