Հարգելի քաղաքացիներ, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը ծանուցում է, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ից վերսկսում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն համալրելու նպատակով վարկանիշային ցուցակ կազմելու համար սույն թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլի անցկացումը: Թեստավորման փուլին մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիները թեստավորման օրվա և ժամի մասին կիրազեկվեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկված հաղորդագրության միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 52-02-64 հեռախոսահամարով: