Նորություններ
01-07-2022
Սույն թվականի հունիսի 30-ին և հուլիսի մեկին տեղի ունեցավ «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես ժողովրդավարության զարգացման գործիք Հայաստանում. տեխնոլոգիական կրթություն հանրային ծառայողների համար» թեմայով երկրորդ դասընթացը։ Այն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և «Թվային Հայաստան» կազմակերպության կողմից՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի հովանու ներքո:
Դասընթացին բացման խոսքով հանդես եկան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը /հեռավար/, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և «Թվային Հայաստան» կազմակերպության նախագահ Սուրեն Քրմոյանը:
Դասընթացի նպատակն է բարելավել հանրային ծառայողների գիտելիքները էլեկտրոնային կառավարման ոլորտում:
Մուտք Նույնականացման Միասնական Համակարգի միջոցով